Հունիսի 1-ին մեր բուհում կմեկնարկի հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը
ՀՊՏՀ-ում հունիսի 1-ից կմեկնարկի հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցումՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը նշեց, որ բուհի ղեկավարությունը` ռեկտորատն ու դեկանատները, ամփոփիչ ատեստավորմանը նախապատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ, որպեսզի գործընթացն անցնի ըստ սահմանված կարգի, կազմակերպված, առանց խանգարող հանգամանքների ու արտառոց դեպքերի: Պրոռեկտորի տեղեկացմամբ` հեռակա բակալավրիատի 11` ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, մաքսային գործ, ապահովագրական գործ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), բիզնեսի կազմակերպում, համաշխարհային տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, կառավարում, պետական և մունիցիպալ կառավարում, շուկայաբանություն մասնագիտություններով ձևավորված 11 ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները կաշխատեն ամբողջ ծանրաբեռնվածությամբ և հագեցած ժամանակացույցով: Պարույր Քալանթարյանը, իրազեկելով, որ հեռակա բակալավրիատի ավարտական կուրսերի ատեստավորումը ներառում է ամփոփիչ քննություն և ավարտական աշխատանքի պաշտպանություն, նշեց, որ լավ և գերազանց առաջադիմություն ունեցողները կպաշտպանեն ավարտական աշխատանք և կհանձնեն մեկ ամփոփիչ քննություն մասնագիտական առարկայից, իսկ մյուսները` երկու ամփոփիչ քննություն` մասնագիտական առարկաներից: Պրոռեկտորը հավելեց` ատեստավորման գործընթացը կլինի նաև բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ համաձայն ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցի` գործընթացը կավարտվի մայիսի 31-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին