Անհատական աշխատանքների գնահատականը ամփոփաթերթում նշվում է ամփոփիչ քննաշրջանից մեկ օր առաջ

Դիտումների քանակ՝ 1288

Ուսանողներին այս օրերին հետաքրքրում է ամփոփաթերթում անհատական աշխատանքերի գնահատականի նշման վերջնաժամկետը: Այս առնչությամբ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին բուհի ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը տեղեկացրեց, որ ՀՊՏՀ-ի կողմից հրապարակված` «Ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգը և առաջադիմության բազմագործոնային գնահատումը» ուսումնամեթոդական ուղեցույցում նշված է, որ անհատական աշխատանքի իրականացման և ընդունման ժամանակը որոշում է տվյալ առարկայի դասախոսը (նվազագույնը` մեկ ամիս ժամանակ): Անհատական աշխատանքի պաշտպանությունից անմիջապես հետո դասախոսը հայտնում է գնահատականը, որն ամփոփիչ քննաշրջանի մեկնարկից մեկ օր առաջ արդեն պետք գրանցված լինի ամփոփաթերթում: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը հավելեց, որ այս կարգը կիրառվում է թե’ առկա, թե’ հեռակա ուսուցմամբ բակալավրիատում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին