ՀՊՏՀ-ում սկսվում է առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը
ՀՊՏՀ-ն սկսում է առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2012-2013 ուսումնական տարվա ընդունելությունը: Ստորև ներկայացնում ենք բուհի պաշտոնական հայտարարությունը, որն ամբողջությամբ արտացոլում է մասնագիտությունների ցանկը (ինչպես մայր բուհում, այնպես էլ մասնաճյուղերում), ընդունելության տեղերը, քննությունների և դիմում-հայտերի ներկայացման կարգը, պայմաններն ու ժամկետները:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012/2013 ուսումնական տարվա համար հետևյալ մասնագիտությունների և մասնագիտացումների գծով հայտարարում է մագիստրատուրայի ընդունելություն
Ա. ՀԱՅԱՍՏԱՆՒ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2012/2013 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
Բ. ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղ
ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2012/2013 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
Գ. ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ
ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2012/2013 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
Դ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տնտեսագետ-իրավաբան դուալ մասնագիտական որակավորմամբ մագիստրոսներ պատրաստելու նպատակով կատարվում է ընդունելություն` հետևյալ մասնագիտացումների գծով.
- Հարկաբյուջետային իրավունք
- Աշխատանքային իրավունք
- Մաքսային իրավունք
Ե. Տնտեսագետ-լրագրող դուալ մասնագիտական որակավորմամբ մագիստրոսներ պատրաստելու նպատակով կատարվում է ընդունելություն «Տնտեսագիտական լրագրություն» մասնագիտացմամբ։
Ընդունելությունը կատարվում է երկու փուլով.
1. Ընդունելության առաջին փուլին մասնակցում են ՀՊՏՀ բակալավրիատի 2011/2012 ուսումնական տարվա բոլոր շրջանավարտները։
Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատած պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ուսուցման տեղերի։
2. Ընդունելության երկրորդ փուլին կարող են մասնակցել ՀՊՏՀ դիպլոմավորված մասնագետի և բակալավրիատի բոլոր տարիների շրջանավարտները, այլ պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող շրջանավարտները։ Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 26-ը ներառյալ, ըստ կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից հաստատած ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ուսուցման տեղերի։
«Ա», «Բ» և «Գ» կետերով նշված մասնագիտությունների և մասանգիտացումների գծով մագիստրատուրա կարող են ընդունվել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի տնտեսագիտական, ճարտարագիտական, ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների, ինչպես նաև իրավագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության գծով դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող քաղաքացիները։
«Դ» կետով նշված մասնագիտացումների գծով մագիստրատուրա կարող են ընդունվել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի տնտեսագիտական կամ իրավաբանական մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող քաղաքացիները։
«Ե» կետով նշված մասնագիտացման գծով մագիստրատուրա կարող են ընդունվել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի լրագրողական, բանասիրական կամ տնտեսագիտական մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող քաղաքացիները։
ՀՊՏՀ 2011/2012 ուսումնական տարվա բակալավրիատի շրջանավարտներից հարակից մասնագիտությամբ դիմորդները, ինչպես նաև այլ բուհերից և դուալ մասնագիտությամբ դիմորդները հանձնում են շեմային քննություն` հետևյալ առարկաներց.
- «Ա», «Բ» և «Գ» կետերով նշված մասնագիտությունների և մասանգիտացումների գծով համապատասխան մասնագիտական առարկայից,
- «Դ» կետով նշված մասնագիտացումների գծով տնտեսագետ դիմորդները «Պետության և իրավունքի տեսություն» առարկայից, իսկ իրավաբան դիմորդները` «Տնտեսագիտություն» առարկայից,
- «Ե» կետով նշված մասնագիտացման գծով տնտեսագետ դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, իսկ լրագրող և բանասեր դիմորդները` «Տնտեսագիտություն» առարկայից։
Առաջին փուլի համար ՀՊՏՀ բակալավրիատի 2011/2012 ուսումնական տարվա շրջանավարտների գործերն ընդունվում են հունիսի 1-ից 7-ը ներառյալ։ Դիմումի հետ ներկայացվում են`
- դիմում-հայտ,
- անձնական թերթիկ,
- 3X4 սմ չափսի երկու լուսանկար։
Երկրորդ փուլի համար գործերն ընդունվում են հունիսի 15-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ, իսկ շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 29-31-ը։ Դիմումի հետ ներկայացվում են`
- պետական և հավատարմագրված ոչ պետական բուհի կողմից տրված դիպլոմի և դրա հավելվածի պատճեն,
- անձնական թերթիկ,
- 3X4 սմ չափսի երկու լուսանկար,
- աշխատող քաղաքացիները` տեղեկանք աշխատանքի վայրից։
«Ա», «Դ» և «Ե» կետերով նշված մասնագիտությունների և մասնագիտացումների դիմորդների գործերն ընդունվում են ՀՊՏՀ-ում` Երևան, Նալբանդյան 128 հասցեով, իսկ «Բ» և «Գ» կետերով նշվածները` Գյումրիի և Եղեգնաձորի մասնաճյուղերի ընդունող հանձնաժողովներում։
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 589397, 525758 հեռախոսահամարներով։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին