Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի (JFDP) պատասխանատուն կհյուրընկալվի մեր բուհում

Դիտումների քանակ՝ 790

ՀՊՏՀ արտաքին կապերի ու կարիերայի և մարքեթինգի բաժինների համատեղ նախաձեռնությամբ երեքշաբթի՝ մայիսի 29-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում կհյուրընկալվի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի (JFDP) պատասխանատու Նանե Աբրահամյանը: Ծրագիրն իրականացվում է միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի կողմից: Նանե Աբրահամյանը կներկայացնի ծրագիրը և կպատասխանի ծրագրով հետաքրքրվող դասախոսների հարցերին՝ կապված ծրագրի հետ: 


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին