ՀՊՏՀ ուսանողները կներկայացնեն իրենց դիտարկումները ծխախոտի, ծխելու և ծխի հասցրած վնասների մասին
26.05.2012
Դիտումների քանակ՝ 1157
Մայիսի 29-ին, ժամը 13.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիվ 310 լսարանում մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները«Բնօգտագործման տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Մարինե Ղազարյանի ղեկավարությամբ կներկայացնեն իրենց դիտարկումները ծխախոտի ու ծխելու հասցրած վնասների, միջավայրի ու շրջապատող մարդկանց վրա ծխի վնասակար և կործանարար ազդեցության մասին:
Միջոցառմանը կմասնակցեն նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին