ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները

Դիտումների քանակ՝ 1022

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրական գործ, մաքսային գործ և առկա մագիստրատուրայի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրական գործ, մաքսային գործ և բանկային գործ մասնագիտությունների ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները: Դեկանի տեղեկացմամբ` առկա բակալավրիատում ավարտական աշխատանք է պաշտպանել 260 հոգի և 3 երկտարեցի: Արդյունքները հետևյալն են` «գերազանց» գնահատական է ստացել 71 ուսանող, «լավ»` 65-ը, «բավարար»` 113-ը, «անբավարար»` 11-ը: 
Առկա մագիստրատուրայի մասնագիտություններով մագիստրոսական ատենախոսություն է պաշտպանել 143 մագիստրանտ: 49 մագիստրանտ ստացել է «գերազանց», 41-ը` «լավ», 47-ը ` «բավարար», 6-ը` «անբավարար» գնահատականներ: Լսվել է 13 բողոքարկման դիմում:
Սերգեյ Սուքիասյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, ուսանողները հաջողությամբ են պաշտպանել ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, և արդյունքները գոհացուցիչ են: 
Դեկանը տեղեկացրեց նաև, որ ֆակուլտետում շարունակվում են ամփոփիչ ատեստավորման քննությունները և այս առնչությամբ հաջողություն մաղթեց բոլոր շրջանավարտներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին