ՀՊՏՀ երիտասարդ գիտնական-հետազոտողները ծանոթացան գիտական գրագրության և աշխատանքի ձևակերպման այբուբենին
16.05.2012
Դիտումների քանակ՝ 1158
Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում ՀՊՏՀ ասպիրանտուրայի 1-ին տարվա ասպիրանտների համար կազմակերպվող «Գիտական գրագրություն և աշխատանքի ձևակերպում» դասընթացի շրջանակներում կառավարման ֆակուլտետի դոցենտ Վալերի Միրզոյանն անդրադարձավ գիտական գրականության մեջ առկա լեզվատրամաբանական, ոճական սխալներին, խոսքի կառուցման մեթոդաբանական սկզբունքներին: Դոցենտը տեսպատկերների միջոցով ցուցադրեց բառերի անտեղի գործածության, սխալ կետադրության, լեզվական ու տրամաբանական բազմաթիվ սխալներ, այս առնչությամբ լսեց ապագա գիտնական հետազոտողների տեսակետները:
Ասպիրանտներն աշխուժորեն մասնակցեցին ներկայացված առտնին հայերենի քննարկմանը` իրենց համար հայտնաբերելով բազմաթիվ նոր բառեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին