Ճշտում. բաց դասը տեղի կունենա ՀՊՏՀ մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում
16.05.2012
Դիտումների քանակ՝ 833
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության առկա բակալավրիատի 3-րդ կուրսում կկազմակերպվի բաց դաս` նվիրված արժութային հարաբերություններին: Ինչպես տեղեկացրեց ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը, տեղի է ունեցել թյուրմացություն և ճշգրտեց, որ բաց դասը կանցկացվի նույն մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսում: Դասը կվարի մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը:
Բաց դասը տեղի կունենա ֆակուլտետի թիվ 32 լսարանում:
Հրավիրվում են բոլոր ցանկացողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին