ՀՊՏՀ-ում կներկայացվեն Adobe ամերիկյան նորագույն Photoshop ծրագրերը

Դիտումների քանակ՝ 718

Մայիսի 17-ին, ժամը 13.30-ին ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում տեղի կունենա մեծ ճանաչում վայելող ամերիկյան Adobe նորագույն համակարգչային Photoshop ծրագրերի շնորհանդեսը, որի ընթացքում Adobe-ի հայաստանյան օգտատերերը կներկայացնեն Adobe CS6-ը, գործող ծրագրային փաթեթները, դրանց հնարավորությունները և Adobe-ի նոր տեխնոլոգիաները: 
Ծրագրերի ներկայացման ընթացքում կխաղարկվի Adobe-ի լիցենզիոն ծրագրային փաթեթը և համակարգչային գրականություն:
Հրավիրվում են բոլոր հետաքրքրվողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին