ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը կաշխատի բոլոր օրերին՝ այդ թվում ոչ աշխատանքային

Դիտումների քանակ՝ 883

Ինչպես գիտեք, մայիսի 5-ից ՀՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվել է 2012-2013 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը:
Բոլոր դիմորդներին տեղեկացնում ենք, որ բուհերի ընդունող հանձնաժողովները, այդ թվում` ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, աշխատելու է բոլոր շաբաթ, կիրակի և տոն օրերին: Այս առիթով ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց. «Այս մոտեցումը ուղղված է նախևառաջ մարզերում բնակվող դիմորդներին. շատերին հարմար է Երևան գալ ոչ աշխատանքային օրերին: Բացի դրանից, արդեն իսկ դիմորդների մեծ հոսք է նկատվում, իսկ դիմում-հայտերի ընդունման ժամկետները բավական սեղմ են: Ուստի աշխատելու ենք բոլոր օրերին անխտիր:»
Պարոն Թավադյանը ավելացրեց նաև, որ այսպիսով կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը. խորհրդատվության, փաստաթղթերի ընդունման, գրանցման գործընթացները կլինեն անշտապ ու ըստ պատշաճի:

Սիրելի դիմորդնե’ր, Հայաստանի տնտեսագիտական մայր բուհը առաջարկում է տնտեսագիտական բազմաճյուղ մասնագիտություններ, ապահովում է որակյալ կրթություն և իր գործունեությունն ամբողջությամբ ուղղում ուսանողին` նրա կրթությանը, դաստիարակությանը, զարգացմանը, հուսալի հեռանկարի կերտմանը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դռները բաց են բոլոր սովորել ցանկացողների առջև:
Բարի գալուստ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին