ՀՊՏՀ ուսանողները պատվով են ծառայում հայրենիքին. նոր նամակներ զորամասերից

Դիտումների քանակ՝ 1007

Հպարտությամբ ենք արձանագրում, որ ՀՊՏՀ ուսանողների զինվորական ծառայության մասին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված շնորհակալական նամակները համալրվեցին ևս երեքով:  
Ֆինանսական ֆակուլտետի  ֆինանսներ և վարկ մասնագիտության 1-ին կուրսեցի, ներկայում` ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային Ռաֆայել Գալստյանի մասին  հիշյալ զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Սարգսյանը ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված շնորհակալական նամակում ջերմ ու անկեղծ խոսքեր է ասում, հայտնում իր գոհունակությունն ու շնորհակալությունը ազնիվ, բարեխիղճ, կարգապահ և կամքով արի հայրենիքի զինվոր դաստիարակելու համար:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Օհանյանը գրում է, որ  ֆինանսական ֆակուլտետի մաքսային գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ներկայում ՀՀ ՊՆ թիվ  N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Արթուր Հարությունյանը, ծառայելով ՀՀ Զինված ուժերում, պատվով է կատարում սրբազան պարտքը և անմնացորդ նվիրվել է մեր հայրենիքի պաշտպանության գործին: Գնդապետ Ա. Օհանյանը նույնպիսի ջերմ խոսքեր է հղել նաև նույն զորամասում ծառայող, ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ և վարկ մասնագիտության նախկին ուսանող, ներկայում զինծառայող, ավագ Արման Ուլիխանյանի հասցեին:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս համանման մի նամակ մասին պատմող նյութ  ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն արդեն ներկայացրել է :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին