ՀՊՏՀ դիմորդների թիվը օրեցօր աճում է

Դիտումների քանակ՝ 1093

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ  Մերի Բադալյանի տեղեկացմամբ` ՀՊՏՀ դիմորդների թիվն օրեցօր աճում է: Այսօր, աշխատանքային օրվա ավարտին, բուհն արդեն ընդունել է դիմորդների 78 դիմում-հայտ:
«Թեև մենք արդեն ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների համար ունենք դիմորդներ, այնուհանդերձ շրջանավարտներն ավելի շատ դիմում են ֆինանսներ, կառավարում և հաշվապահական հաշվառում մասնագիտոթյուններով»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Մերի Բադալյանը և վստահեցրեց, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը  կաշխատի գոհացնել դիմորդներին, օգնել ու աջակցել ցանկացած հարցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին