Լրացավ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ծովինար Կարապետյանի ծննդյան հոբելյանը

Դիտումների քանակ՝ 757

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ծովինար Կարապետյանն օրերս տոնեց իր ծննդյան հոբելյանը, ինչի առնչությամբ գործընկերներն ու ուսանողները շնորհավորեցին նրան։ 
Նշենք, որ ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրի նորընծա՝ մարտ-ապրիլյան համարն անդրադարձել է Ծովինար Կարապետյանի ղեկավարությամբ մակրոտնտեսական կարգավորում և կանխատեսում մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների` ՀՊՏՀ-ում ստեղծարար միջավայրի ձևավորման մեխնիզմներին նվիրված գիտահետազոտական աշխատանքին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նույնպես շնորհավորում է դոցենտ Ծովինար Կարապետյանին` մաղթելով երջանկություն անձնական կյանքում և նորանոր ձեռքբերումներ աշխատանքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին