Վաղը կկայանա ՀՊՏՀ գիտխորհրդի նիստը. օրակարգում նաև պրակտիկայի կազմակերման հարցն է
10.05.2012
Դիտումների քանակ՝ 711
Մայիսի 11-ին, ժամը 15.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանի` բակալավրիատում և մագիստրատուրայում պրակտիկայի կազմակերպման վիճակի, այս գործում դեկանատների ու ամբիոնների խնդիրների մասին զեկուցումն է: Կլսվի նաև ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանի հաղորդումը ֆակուլտետում կատարված ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների մասին: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը կներկայացնի ուսումնական բեռնվածության նորմատիվներում կատարված փոփոխությունները: Գիտխորհրդի նիստում կկարևորվեն նաև ընթացիկ այլ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին