Այսօր ՀՊՏՀ-ում կներկայցվի ASUE.am-ի «Քննություններ» բաժնի նախագիծը
10.05.2012
Դիտումների քանակ՝ 779
Սիրելի ՀՊՏՀ-ականներ, այսօր, ժամը 15.30-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա մեր համալսարանի կարիերայի ու մարքեթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների համատեղ աշխատանքի արդյունքում մշակված ASUE.am կայքի «Քննություններ» բաժնի գործարկման նախագծի շնորհանդեսը:
Հիշեցնենք` վերոհիշյալ բաժնի գործարկումից հետո ՀՊՏՀ ուսանողը գրավոր ու թեստային քննությունների արդյունքը կարող է իմանալ 4-5 օրվա ընթացքում` այցելելով կայք, մուտք գործելով «Քննություններ» բաժին և հավաքելով իր անձնական գաղտնաբառը: