Այսօր «Տնտեսագետը» կհասնի իր ընթերցողին

Դիտումների քանակ՝ 784

Սիրելի ընթերցո’ղ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը լույս է ընծայվել: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը վերստին հիշեցնում է` ՀՊՏՀ ղեկավարությունը հոգացել է և արել հնարավորը, որ նորացված և ամբողջովին գունավոր տպագրությամբ «Տնտեսագետն» իր ընթեցողին հասնի անվճար: Այսօրվանից ուսանողները ամսագրի հերթական համարը կարող են ստանալ դեկանատներից: Տեղեկացնենք նաև, որ ամսագրի տպաքանակը 500 է, ուստի շտապեք ձեռք բերել: Ամբիոններին և բուհի ստորաբաժանումներին ամսագիրը կբաշխեն լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին