ՀՊՏՀ-ում տեղի կունենա հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամների հետ
10.05.2012
Դիտումների քանակ՝ 794
Մայիսի 14-ին, ժամը 12.00-ին ՀՊՏՀ-ում տեղի կունենա հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկների կազմի ներկայացուցիչների համար կազմակերպվող սպայական դասընթացներին մասնակից թեկնածուներ ընտրելու համար կկատարվի բացատրական ու քարոզչական աշխատանք:
Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսել է 2012թ. գարնանային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկների կազմի ներկայացուցիչների համար ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում կազմակերպել և անցկացնել մեկամյա սպայական դասընթացներ:
Հրավիրվում են ՀՊՏՀ շրջանավարտները: