Մեր զինվորները պատվով են ծառայում. հերթական շնորհակալական նամակը բուհի ռեկտորին

Դիտումների քանակ՝ 1958

ՀՊՏՀ ուսանողները Հայաստանի զինված ուժերում իրենց սրբազան պարտքը կատարում են պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, սիրով ու նվիրումով: Նրանցից մեկն է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, ներկայում ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, սերժանտ Սամվել Թևանի Կարապետյանը: Մեր ուսանողի մասին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված` թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Օհանյանի շնորհակալական նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր բուհի ուսանող Սամվել Կարապետյանը,, ծառայելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջներն ու Ձեր պատգամը` ազնվորեն և անմնացորդ նվիրվել մեր Հայրենիքի պաշտպանության գործին:
Սերժանտ Սամվել Կարապետյանն աչքի է ընկնում ազնվությամբ, բարեխղճությամբ, կարգապահությամբ և կամքի ուժով: Նա բարձր է պահում հայ ռազմիկի պատիվը` միշտ պատրաստ Հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Դուք իրավամբ կարող եք հպարտանալ Ձեր բուհի ուսանողով: Երախտապարտ ենք հայրենասեր քաղաքացի և քաջարի ռազմիկ դաստիարակելու համար»:

Բարի ծառայություն և խաղաղ երկինք ենք մաղթում հայոց բանակի բոլոր զինվորներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին