Ավարտական աշխատանքների պաշտպանությունները բնականոն հունի մեջ են
ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում այս պահին մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսագիտության մեջ մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիներն ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին են ներկայացնում իրենց կատարած ուսումնասիրությունները: Այսօր`այս մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանության առաջին օրը, 10 ուսանող կփորձի հիմնավորել կատարված աշխատանքում առկա առաջարկություններն ու եզրահանգումները: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հրանտ Մարգարյանը:
Սկսվել է նաև ՀՊՏՀ պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին կներկայանա 10 ուսանող:
Հանձնաժողովի նախագահն է տնտեսագիտության դոկտոր, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Վահրամ Աբրահամյանը:
Այսօր ավարտական աշխատանքներ են պաշտպանում նաև ապահովագրական գործ մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիները: Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովը կլսի 15 ավարտական աշխատանքի պաշտպանություն:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ տնտեսագիտության թեկնածու, «Ռոյալ ինտերնացիոնալ գրուպ» գործակալության տնօրեն, ՀՊՃՀ օդային տրանսպորտի շահագործում և կառավարում ամբիոնի վարիչ Հրաչյա Կարապետյանը:
Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին իրենց մագիստրոսական ատենախոսություններն են ներկայացնում նաև հարկաբյուջետային իրավունք դուալ մասնագիտության մագիստրանտները: Ատենախոսություն կպաշտպանի 12 ուսանող: Հանձնաժողովի նախագահն է իրավագիտության դոկտոր, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը:
Տեղեկացնենք` ՀՊՏՀ-ն այս տարի կթողարկի հարկաբյուջետային իրավունք մասնագիտության առաջին մագիստրոսներին:
Հաջողություններ ենք մաղթում ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին