ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում

Դիտումների քանակ՝ 778

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ), 2012 թվականի ապրիլի 28-ի «Պրոֆեսորի գիտական կոչումներ շնորհելու որոշումները հաստատելու և համապատասխան դիպլոմներով ամրագրելու մասին» հ.7Ա/Կ հրամանով հաստատելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշումը, ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Գագիկ Վարդանյանին շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում:
Լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը սրտանց շնորհավորում է հարգարժան պրոֆեսորին:
Գիտության ու մանկավարժության, ՀՊՏՀ-ում գիտական մտքի, համալսարանի բարձր վարկանիշի ձևավորման ու ամրապնդման շնորհակալ գործում Գագիկ Վարդանյանին մաղթում ենք բեղմնավոր ու երկարատև աշխատանք, գնահատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին