Առաջին կիսամյակի ՄՈԳ-երը հաշվարկված և գրանցված են դեկանատներում
03.05.2012
Դիտումների քանակ՝ 3030
Ուսանողները ցանկանում են տեղեկանալ, թե ե՞րբ և որտե՞ղ կարող են ճշտել, թե որքա՞ն է կազմում իրենց առաջադիմության միջին որակական գնահատականը (ՄՈԳ):
Հարցին սպառիչ կերպով պատասխանելու համար ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի հետ: Նա տեղեկացրեց, որ 2011-2012 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո ուսանողների միջին որակական գնահատականները ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների դեկանատներում հաշվարկված են և գրանցված: Ցանկացողները կարող են դիմել ֆակուլտետների դեկանատներ: Իսկ ընթացիկ կիսամյակի ՄՈԳ-ը կհաշվարկվի ամփոփիչ քննությունների ավարտից հետո:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին