Ֆակուլտետներում ընթանում են ավարտական աշխատանքների պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 849

ՀՊՏՀ ֆակուլտետներում այսօր ավարտական աշխատանքների պաշտպանություններ են: Այս պահին ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին իրենց կատարած ուսումնասիրություններն են ներկայացնում առկա ուսուցմամբ բակալավրիատի հակաճգնաժամային կառավարում մասնագիտության 4-րդ կուրսեցիները: Պաշտպանության է ներկայացված 17 ավարտական աշխատանք: 

Սկսվել է նաև ՀՊՏՀ տնտեսագիտության տեսություն մասնագիտության գծով առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Այսօր ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին կներկայանան 10 ուսանող: Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության գծով ավարտական աշխատանքները կպաշտպանեն 10 ուսանող: 

Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն մասնագիտության ավարտական կուրսի 10 ուսանող ևս այսօր իրենց աշխատանքները կնեկայացնի ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովի ուշադրությանը: 

Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովին իրենց ավարտական աշխատանքներն են ներկայացրել նաև կառավարման տեղակատվական համակարգեր մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիները: Այսօր իրենց կատարած ուսումնասիրությունները կպաշտպանեն 12 ուսանող։ ՀՊՏՀ ֆինանսներ մասնագիտության առկա բակլավրիատի 4-րդ կուրսեցիների ավարտական աշխատանքների պաշտպանությունը կմեկնարկի ժամը 14.30-ին: Պաշտպանության է ներկայացված 12 ավարտական աշխատանք։
Հաջողություններ ենք մաղթում ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին