Ֆինանսական ֆակուլտետում մեծարեցին պրոֆեսոր Կառլեն Աբգարյանին
Այսօր ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում տեղի ունեցավ տնտեսագիտության թեկնածու, կորպորատիվ ֆինանսներ ամբիոնի պրոֆեսոր Կառլեն Աբգարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված մեծարման ցերեկույթ:
«Դուք մեր բուհի նվիրյալներից եք, մարդ ու անհատականություն, ով իր ողջ կյանքը նվիրել է երիտասարդ սերնդի կրթման ու դաստիարակման դժվարին, սակայն շնորհակալ գործին»,- շնորհավորելով հոբելյարին`ասաց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը:
Ռեկտորատի, արհկոմիտեի և ուսանողության անունից Կառլեն Աբգարյանին ջերմ բարեմաթանքներ հղեց և շնորհավորական ուղերձ հանձնեց արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը:
Պրոֆեսորի անցած ճանապարհն արժեքավորեցին, անկեղծ մաղթանքներ ու շնորհավորական խոսքեր ասացին գործընկերները` պրոֆեսորներ Լուկաշ Բադանյանը, Գրիգոր Կիրակոսյանը, Աշոտ Սալնազարյանը, սաները` Գայանե Մեսրոբյանն ու Գայանե Շաքարյանը:
«Մի ողջ կյանք եմ անցել այս բուհի պատերի ներքո: Երջանկացել եմ ընկերներիս ու սաներիս հաջողություններով, տխրել, երբ հոգսեր ու դժվարություններ են ծագել: Շնորհակալ եմ բոլորից` ռեկտոր Կորյուն Աթոյանից, իմ գործընկերներից, ուսանողներից, որ այսպես գնահատում են ինձ ու իմ կատարած գործը»,-եզրափակելով մեծարման ցերեկույթը` ասաց վաստակաշատ հոբելյարը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին