Այսօր մեկնարկել են ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում ավարտական աշխատանքների պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 900

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում այսօր սկսվել են ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում ուֆինանսներ մասնագիտությունների առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսերի ուսանողներն իրեն կատարած ուսումնասիրությունները կներկայացնեն ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովներին:
Տեղեկացնենք` արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության գծով այսօր պաշտպանության են ներկայացված 14 ավարտական աշխատանք: Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովի նախագահն է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Կոստանդին Սարոյանը:
Ֆինանսեր մասնագիտության գծով իրենց ավարտական աշխատանքները կներկայացնեն 10 ուսանող: Ամփոփիչ ատեստավորման և առարկայական քննական հանձնաժողովի նախագահն է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության դրամավարկային հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման բաժնի պետ Վահրամ Ջանվելյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին