Այսօր ավարտական աշխատանքներ պաշտպանեց տասը ուսանող

Դիտումների քանակ՝ 1063

Այսօր ՀՊՏՀ  բիզնեսի կազմակերպում մասնագիտության առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսերի ավարտական աշխատանքների պաշտպանության առաջին օրն էր: Պաշտպանության ներկայացան տասը ուսանող, որոնք իրենց ուսումնասիրություններում ներառել էին ՀՀ տնտեսության ոլորտին առնչվող այnպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են գովազդի ճիշտ կազմակերպումն ու հեռահաղորդակցման ոլորտում արդյունավետության բարձրացման ուղիները, սկսնակ գործարարներին պետական աջակցության խնդիրները,  ՀՀ փոքր ՀԷԿ-երի բիզնեսի զարգացման հիմնախնդիրները, ֆիրմայի ռազմավարության մշակման գործում արտաքին միջավայրի անորոշության գործոնի ազդեցությունը, տնտեսական մրցակցության միջավայրի ձևավորման և  մրցակցության պաշտպանության պետական քաղաքականությունը և այլն հարցեր: Բակալավրի կրթական աստիճանի հավակնող մեր ուսանողները, ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները, փորձեցին հիմնավորել  կատարված եզրահանգումները,  հանդես եկան առաջարկություններով:

«Այսօր ավարտական աշխատանքների պաշտպանության առաջին օրն է, և մենք լսեցինք տասը ուսանողի:  Գովելի է այն իրողությունը, որ ուսանողների ավարտական աշխատանքների թեմաները արդիական են, ժամանակի պահանջներին համահունչ»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց հանձնաժողովի նախագահ,   «Երառսպասարկում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շաքարյանը: Նա նաև նշեց, որ ուսանողների աշխատանքները հարուստ են տեսական ուսումնասիրություններով, սակայն, որոշ առումով, ցավոք, զուրկ են ինքնուրույն, ստեղծագործական մոտեցումներից: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին