ՀՊՏՀ-ն հարգանքի տուրք կմատուցի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Դիտումների քանակ՝ 980

Ապրիլի 24-ին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողության ներկայացուցիչները, ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, կայցելեն Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ ու ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին:
Համալսարանականները վաղն առավոտյան ժամը 08.45-ին կհավաքվեն Կիևյան կամրջի մոտակայքում՝ կամրջի՝ դեպի հուշարձան տանող մուտքի մոտ։ 



ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին