Քննություններն ընթացել են նախատեսված կարգով. դրանք կավարտվեն երկուշաբթի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 6-ից սկսած՝ բուհը քննական եռուզեռի մեջ է: Քննաշրջանի կազմակերպական հարցերով զբաղվող բոլոր ստորաբաժանումներում ամեն ինչ արվել է, որպեսզի քննություններն անցնեն նախատեսված կարգով: Բոլոր քննասենյակներում, համալսարանի համակարգչային 5 սրահներում և համակարգիչներով համալրված ընթերցասրահում քննություններն անցնել են հագեցած ժամանակացույցով, կազմակերպված ու անխափան:
Այս օրերին քննաշրջանը նաև մեր տեսադաշտում էր:
Խոսելով թվերի լեզվով` ասենք, որ քննաշրջանի առաջին օրից մինչև այսօր բակալավրիատի առկա ուսուցման 1-3-րդ կուրսերի համար համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով անցկացվել է տարբեր առարկաներից 444 քննություն: Քննաշրջանը կավարտվի երկուշաբթի՝ ապրիլի 23–ին։ Քննությունների վերջին օրը կկազմակերպվի ևս 54 քննություն: