Այսօր ավարտվում է միջանկյալ քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 924

ՀՊՏՀ-ում միջանկյալ քննաշրջանն ավարտական փուլում է: Այսօր` ապրիլի 23-ին, ուսանողները կհանձնեն իրենց վերջին քննությունը: 
Տեղեկացնենք, որ քննական այս օրերի ընթացքում առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերում հաջողությամբ կազմակերպվեցին համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով քննություններ: Քննաշրջանն անցավ համաձայն կազմած ժամանակացույցի:

Հիշեցնենք, որ մինչ օրս բոլոր քննական ձևերից կազմակերպվել է 444 քննություն, ևս 54-ը կանցկացվի այսօր: 
Հուսով ենք` ուսանողները, ամփոփելով միջանկյալ քննաշրջանի արդյունքները, կկատարեն համապատասխան հետևություններ և ամփոփիչ քննաշրջանին կներկայանան էլ ավելի պատրաստված:



ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին