Լույս է տեսել «Տնտեսության անորոշության միջակայքերը» գիրքը
Ռուսաստանի Դաշնության «Նաուկա» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդներ ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի «Տնտեսության անորոշության միջակայքերը» գիրքը:
Տեղեկացնենք, որ գիրքը հրատարակության են ներկայացրել ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիան և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը:
Հեղինակը անդրադարձել է տնտեսության գնային ու բնաիրային ցուցանիշների համակարգին, համապատասխանելիության սկզբունքներին, տնտեսական առանցքային ցուցանիշներին, ձևակերպել տնտեսական ցուցանիշների համակարգման միջակայքային մեթոդները:
Գիրքը կարող է օգտակար լինել տնտեսության կառավարման ոլորտի մասնագետների, գիտաշխատողների և ուսանողների համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին