Այսօրվանից ՀՊՏՀ–ականները կարող են անվճար օգտվել բուհի նորաբաց Wi-Fi անկյան ծառայությունից

Դիտումների քանակ՝ 717

Ուրախությամբ հայտնում ենք, որ երեկ կատարվել են Wi-Fi ինտերնետ կապի գործարկման աշխատանքները: Այսօրվանից մեր բուհի ուսանողները, դասախոսներն ու մյուս բոլոր աշխատակիցները անձնական համակարգիչներով կարող են անվճար օգտվել ինտերնետային ծառայությունից:
Վստահ ենք` այս հնարավորությունն ուսանողների համար ուսումնառության արդյունավետ և որակյալ պայմաններ կստեղծի: 
Հիշեցնենք` ՀՊՏՀ-ի երկրորդ հարկի ընթերցասրահի նախասրահում ստեղծված Wi-Fi անկյունը «Օրանժ Արմենիա» ընկերության հետ ՀՊՏՀ համագործակցության արդյունք է: Ինտերնետային կապը գործում է ոչ միայն ընթերցասրահի նախասրահում, այլև ամբողջ ընթերցասրահի տարածքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին