Այսօր կմեկնարկի սեղանի թենիսի առաջնությունը

Դիտումների քանակ՝ 953

Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի սեղանի թենիսի առաջնության վիճակահանությունը, որին մասնակցել է ՀՊՏՀ սեղանի թենիսի հավաքականի մարզիչ Էդուարդ Ամիրխանյանը: Վերջինիս տեղեկացմամբ` առաջնությանը կմասնակցի հանրապետության տարբեր բուհերի տղաների 14, աղջիկների` 11 հավաքական: Ըստ կանոնակարգի` թիմերը կխաղան 2 ենթախմբով: ՀՊՏՀ հավաքականի մարզիչի խոսքով` մեր տղաները հայտնվել են Վանաձորի մանկավարժական և Երևանի պետական համալսարանների ուժեղ հավաքականների հետ նույն ենթախմբում, և մեր թիմին լարված ու դժվարին պայքար է սպասվում: 
Այսօր ժամը 15.00-ին պայքարի դուրս կգան տղաների, իսկ վաղը` աղջիկների հավաքականները: 
Տեղեկացնենք, որ խաղերը տեղի կունենան «Հայաստան» մարզական ընկերության մարզադահլիճում: 
ՀՊՏՀ թենիստներին մաղթում ենք դիտարժան խաղ և հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին