Նորություններ

Գտնվել է 20 նորություն

ՀՊՏՀ ղեկավարությունը խրախուսեց սպորտի և գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած ուսանողներին

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակը վերջին շրջանում կայացած երկու հանրապետական նշանակության միջոցառումներում ՀՊՏՀ ուսանողների հաջողությունները խրախուսելն էր: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հանդիպեց «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կազմակերպած միջբուհական ամենամյա Finance...

ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ Թադևոս Հակոբյանի 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովում

Սեպտեմբերի 28-29-ին Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել հայտնի գիտնական, պատմաբան-աշխարհագրագետ, մի շարք հիմնարար աշխատությունների հեղինակ Թադևոս Հակոբյանի ծննդյան (1917-1989) 100-ամյակին նվիրված  «Հայաստանի Հանրապետության և Մերձավոր Արտասահմանի տնտեսության...

Ավարտվել են 17-րդ մարզական խաղերը. ՀՊՏՀ աղջիկների վոլեյբոլի թիմը՝ մրցանակակիր

Գարնանը մեկնարկած ՀՀ բուհերի ուսանողների 17-րդ հանրապետական մարզական խաղերն ամփոփվել են  դեկտեմբերի 2-ին՝ աղջիկների վոլեյբոլի  առաջնությամբ: ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը  նվաճել է 3-րդ մրցանակային տեղը: Թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը...

16-րդ ուսանողական խաղերում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը չեմպիոն է դարձել

Ֆուտզալի առաջնությամբ երեկ ավարտվել է  ՀՀ բուհերի ուսանողների  16-րդ հանրապետական մարզական խաղերը: ՀՊՏՀ ֆուտզալի տղաների թիմը դարձել է առաջնության հաղթողը: Նշենք, որ 16-րդ խաղերի ծրագրով ֆուտզալի առաջնությունն անցկացվեց երկու փուլով՝ գարնանային և աշնանային: Լրատվության և հասարակայնության հետ կապերի...

ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը՝ առաջատար. քաջալերեք մեր թիմին

ՀՀ բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում ՀՊՏՀ մարզադահլիճում անցկացվում են վոլեյբոլի աղջիկների առաջնության խաղերը: Արդեն կայացած բոլոր  4 խաղերում ՀՊՏՀ աղջիկների հավաքականը հաղթող է դարձել՝ 2:0 հաղթանակ տանելով  Ճարտարագիտական, Մանկավարժական, Բժշկական, Լեզվահասարակագիտական...

ՀՊՏՀ-ականները նվաճել են բրոնզե մեդալ. կայացել է ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի  հանդիսավոր բացումը և շախմատի առաջնության հաղթողների պարգևատրումը: Նշենք, որ 16-րդ մարզական խաղերը մեկնարկել են մարտի 14-ին՝ շախմատի առաջնությամբ: Առաջնությունը...

Մեկնարկում են Հանրապետական ուսանողական մարզական խաղերը. ՀՊՏՀ-ն պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ

ՀՀ բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերը կմեկնարկեն մարտի 14-ին՝ շախմատի  առաջնությամբ: Հանրապետական խաղերին ՀՊՏՀ-ն ակտիվ մասնակցություն կունենա: Անցկացվելու է 13 առաջնություն՝ 10 մարզաձևից, և մեր բուհը մասնակցելու է 12 առաջնության: Այս մասին  տեղեկացրեց  ՀՊՏՀ  ֆիզդաստիարակության,...

Մեկնարկել է հանրապետական 14-րդ ուսանողական մարզական խաղերի առաջնությունը

Երեկ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում մեկնարկել է հանրապետական 14-րդ ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնությունը, որին մասնակցում են հանրապետության տարբեր բուհերի 8 հավաքական: Այս մասին հայտնեց ՀՊՏՀ բասկետբոլի տղաների հավաքականի մարզիչ Հակոբ Կյոկչյանը՝ տեղեկացնելով, որ թիմերը հանդես կգան...

Մարտի 12-ին մեկնարկում են հանրապետական 14-րդ ուսանողական մարզական խաղերը

Մարտի 12-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կմեկնարկեն հանրապետական 14-րդ ուսանողական մարզական խաղերը՝ բասկետբոլի տղաների առաջնությամբ, որին կմասնակցեն հանրապետության տարբեր բուհերի հավաքականներ, այդ թվում նաև՝ մեր բուհի հավաքականը: Առաջնության մեկնարկից առաջ տեղի կունենա վիճակահանություն, որի արդյունքում...

Վաղը կմեկնարկի 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի աղջիկների մրցաշարը

Վաղը Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանում կմեկնարկի ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված  13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի աղջիկների մրցաշարը:  ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանի տեղեկացմամբ` մրցաշարին կմասնակցեն հանրապետության տարբեր բուհերի 7 հավաքականներ`...