ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականը նվաճեց բրոնզե մեդալ

Դիտումների քանակ՝ 918

Ապրիլի 14-ին` Հանրապետական ուսանողական 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի տղաների առաջնության հերթական օրը , ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Հայ ռուսական (սլավոնական)համալսարանի թիմին: 
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները` Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաններ` 0:2, Երևանի պետական բժշկական և Հայաստանի պետական ագրարային համալսարաններ`0:2 , Վանաձորի մանկավարժական և Երևանի պետական համալսարաններ` 2:1:
Երեկ տեղի են ունեցել եզրափակչի խաղերը: Ուրախությամբ տեղեկացնենք, որ մեր համալսարանի տղաները, 3-րդ հորիզոնականի համար պայքարի դուրս գալով Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուժեղ թիմի հետ, լարված ու դժվարին պայքարում հաղթել է 3:2 հաշվով և նվաճել առաջնության բրոնզե մեդալը:
Նշենք, որ առաջին հորզոնականը զբաղեցրել է Հայաստանի պետական ճարտարագիտական, 2-րդը` Երևանի պետական համալսարանների թիմերը:
Շնորհավորում ենք հաղթող բոլոր թիմերին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին