«Որակի ապահովման համակարգ. քաղաքականություն և ընթացակարգեր» խորագրով աշխատաժողով ՀՊՏՀ–ում
ՀՊՏՀ Որակի ապահովման բաժինը կազմակերպում է «Որակի ապահովման համակարգ. քաղաքականություն և ընթացակարգեր» խորագրով աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակն է իրազեկել ՀՊՏՀ որակի ապահովման քաղաքականության և ընթացակարգերի մասին, քննարկել որակի ապահովման համակարգի մշակման քաղաքականությունն ու շրջանակը, ներկայացնել ՀՊՏՀ որակի ներքին ապահովման համակարգի գործընթացի կազմակերպման մեխանիզմը և գործունեության իրականացման ժամանակացույցը:
Աշխատաժողովը տեղի կունենա ՀՊՏՀ նիստերի սրահում, ապրիլի 17-ին, ժամը 11:00-15.15-ն:
Աշխատաժողովն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում» բաղադրիչի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին