ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականը իր հաշվին գրանցեց ևս մեկ հաղթանակ

Դիտումների քանակ՝ 707

Ուրախությամբ տեղեկացնենք, որ երեկ`Հանրապետական ուսանողական 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի տղաների առաջնության հերթական  օրը, ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի թիմին: Այսօր, ժամը` 14.45-ին մեր տղաները կխաղան Հայ ռուսական (սլավոնական) համալսարանի հավաքականի հետ:
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները` Հայաստանի պետական ագրարային և Հայաստանում ֆրանսիական համալսարաններ` 2:0, Երևանի պետական և Հայ ռուսական (սլավոնական) համալսարաններ` 2:0, Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի պետական բժշկական համալսարաններ` 2:0:
Հիշեցնենք` այսօր,  ժամը 14.00-ին կմցեն Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական ճարտարագիտական, 15.30-ին` Երևանի պետական բժշկական և Հայաստանի պետական ագրարային, 16.15-ին` Վանաձորի մանկավարժական և Երևանի պետական համալսարանների թիմերը:
Հաջողություններ մաղթենք բոլոր թիմերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին