ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքի խոսքը Ապրիլի 7-ի կապակցությամբ
07.04.2012
Դիտումների քանակ՝ 773
ՀՊՏՀ սիրելի աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Որպես պատմական իրողություն`հատկապես հայ մայրերը իրենց աննկարագրելի ներդրումն են ունեցել ոչ միայն մեր ազգի պահպանման, սերունդների կրթման և դաստիարակման գործում, այլև իրենց ոգեղեն կեցվածքով մշտապես եղել են հայ ընտանիքի ամուր սյունն ու կայուն ընտանիքի երաշխավորը: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, կանացի երջանկություն և իղձերի իրականացում:
Այսօրվա խորհուրդը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժեվորելու Ձեր անգնահատելի դերը և մաղթել ամրություն ու ներդաշնակություն Ձեզ` Ձեր ընտանիքներում, աշխատանքում և բոլոր նոր ձեռնարկումներում:
Հարգանքով`
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան