Այսօր ՀՊՏՀ-ի մարզադահլիճում կմեկնարկի վոլեյբոլի տղաների առաջնությունը

Դիտումների քանակ՝ 696

Այսօր, ժամը 14.00-ին ՀՊՏՀ-ի մարզադահլիճում կմեկնարկի ՀՈՒ (հանրապետական ուսանողական) 13-րդ մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի տղաների առաջնությունը: ՀՊՏՀ հավաքականը կմրցի Վանաձորի մանկավարժական համալսարանի մարզիկների հետ: Խաղը կսկսվի ժամը 16.15-ին:

«Մեր տղաները մրցաշարին լավ են նախապատրաստվել: Առաջին մրցակիցը պատրաստված թիմ է, և, վստահ եմ՝ մեր տղաները արժանի խաղ ցույց կտան»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականի մարզիչ Գագիկ Վարդանյանը` հուսալով, որ մեր հավաքականը կարդարացնի երկրպագուների սպասումները:

Տեղեկացնենք, որ այսօր ժամը 14.00-ին մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայ-ռուսական (սլավոնական),  14. 45-ին` Հայաստանի պետական ագրարային և Հայկական պետական մանկավարժական, 15.30-ին` Հայաստանում ֆրանսիական և Երևանի պետական բժշկական համալսարանների թիմերը:

Հաջողություններ ենք մաղթում ուսանող մարզիկներին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին