ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ փուլ

Դիտումների քանակ՝ 814


Հանրապետական ուսանողական 13-րդ մարզական խաղերի ֆուտբոլի առաջնությունում ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականն այսօր իր ուժերը չափեց Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի թիմի հետ: 
«Այս անգամ մենք խաղացինք ուժեղ հակառակորդի հետ: Խաղն ընթացավ համառ ու լարված պայքարում: Երկու թիմերն էլ ջանք ու եռանդ չխնայեցին հաղթանակի հասնելու համար»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ Էլեոնորա Գրիգորյանը և ուրախությամբ տեղեկացրեց, որ մեր տղաները, հաղթելով 4:3 հաշվով, դուրս եկան եզրափակիչ փուլ: 
Տեղեկացնենք, որ եզրափակիչում մեր ֆուտբոլիստները կխաղան Երևանի պետական համալսարանի ֆուտբոլի հավաքականի հետ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին