ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը

Դիտումների քանակ՝ 616

Մոտ մեկ ժամ առաջ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ավարտվեց 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտբոլի առաջնության ՀՊՏՀ հավաքականի առաջին խաղը: Ուրախությամբ տեղեկացնենք, որ մեր ֆուտբոլիստները գեղեցիկ խաղ ցուցադրեցին և խոշոր հաշվով` 14:5, հաղթեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆուտբոլիստներին: 
Տեղեկացնենք, որ հերթական խաղը վաղն է, ժամը 14.00-ին: ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը ՀՊՃՀ-ի մարզադահլիճում կմրցի Հայաստանի պետական ագրարային համալսարանի թիմի հետ: 
Հաղթանակներ ենք մաղթում մեր տղաներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին