ՀՊՏՀ–ականները մասնակցեցին «Հայ–ամերիկյան հարաբերություններ. առաջիկա 20 տարիները» խորագրով միջոցառմանը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հրավերով ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ և դասախոսներ՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ երեկ «Հրազդան» հյուրանոցում մասնակցեցին «Հայ–ամերիկյան հարաբերություններ. առաջիկա 20 տարիները» խորագրով միջոցառմանը։
Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև հայաստանյան մի շարք այլ բուհերի ներկայացուցիչներ, դեսպան Ջեն Հեֆֆերնը հանդես եկավ հայ–ամերիկյան հարաբերություններին, նվիրված ծավալուն անդրադարձով։ Դեսպանը խոսեց հայ–ամերիկյան հարաբերությունների կազմավորումից՝ ավելացնելով նաև, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բացումից հետո երկկողմ հարաբերությունները երկար ճանապարհ են անցել։
Դիվանագետի ելույթից հետո բուհերի ուսանողներին հնարավորություն տրվեց ներկայացնելու իրենց հուզող հարցերը։ Դեսպան Ջոն Հեֆֆերնը սիրով և պատրաստակամությամբ պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին