ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը կմրցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆուտբոլիստների հետ
Մարտի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտբոլի առաջնության վիճակահանությունը, որին մասնակցել է ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ Էլեոնորա Գրիգորյանը: Վերջինիս տեղեկացմամբ` առաջնությանը կմասնակցի հանրապետության տարբեր բուհերի 14 հավաքական: Ըստ կանոնակարգի` թիմերը կխաղան 4 ենթախմբով: Ենթախմբերի հաղթողները դուրս կգան կիսաեզրափակիչ փուլ: Խաղերը տեղի կունենան Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների մարզադահլիճներում: ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը հանդես կգա 4-րդ ենթախմբում:
Նշենք, որ ֆուտբոլի առաջնությունը մեկնարկում է այսօր, սակայն ՀՊՏՀ հավաքականը, ըստ վիճակահանության, մրցադաշտ դուրս կգա վաղը` ժամը 14.00-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մարզադահլիճում: Մեր ֆուտբոլիստները կմրցեն ֆրանսիական համալսարանի թիմի հետ:
ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը մրցումներին պատրաստվել է լրջորեն, և հուսով ենք, լավ արդյունք ցույց կտա:
Գեղեցիկ ֆուտբոլ և հաղթանակներ ենք մաղթում մեր տղաներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին