Համակարգչային թեստային քննությունների հսկողությանը կմասնակցեն նաև տվյալ առարկան դասավանդող դասախոսները

Դիտումների քանակ՝ 974

Հիշեցնում ենք, որ ապրիլի 6-ին կմեկնարկի միջանկյալ քննաշրջանը: Կազմակերպական հարցերով զբաղվող ՀՊՏՀ բոլոր ուսումնաօժանդակ օղակները ամեն ինչ արել են, որպեսզի այն ընթանա առանց միջադեպերի. պատրաստ է քննաշրջանի  հերթապահության հստակ  ժամանակացույցը, վերանայվել է թեստային համակարգչային  քննություններով առարկաների թեստային բազան, սահմանվել է հերթապահություն:  

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի տեղեկացմամբ` միջանկյալ քննաշրջանի ընթացքում կիրառվող միակ նորամուծություն այն է, որ համակարգչային թեստային քննությունների հսկողությանը կմասնակցեն նաև  տվյալ առարկան դասավանդող դասախոսները:

Հուսով ենք` ՀՊՏՀ ուսանողները լավ են նախապատրաստվել քննաշրջանին և հաջողությամբ կհանձնեն բոլոր քննությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին