Մեր բուհի ներկայացուցիչները մասնակցեցին տնտեսական ֆրանկոֆոնիայի մարտահրավերներին նվիրված գիտաժողովի
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «Ընդհանուր արժեքներից դեպի ընդհանուր շահ. տնտեսական ֆրանկոֆոնիայի մարտահրավերներն ու ընձեռած հնարավորությունները» խորագրով: Գիտաժողովն անցկացվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն Աբդու Դիուֆի բարձր հովանու ներքո: Հրավիրված էին տարբեր կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հանրապետության տարբեր բուհերի ներկայացուցիչներ:
ՀՊՏՀ-ից գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Քննարկումներ ու ելույթները ծավալվեցին հետևյալ հարցերի շուրջ՝ «Ֆրանկոֆոնիա և ֆրանկոֆոն տնտեսական տարածք. մի՞ֆ, թե իրականություն», «Ֆրանկոֆոն տնտեսական տարածքի ձևավորման մարտահրավերներին դիմագրավելու և ընձեռած հնարավորությունները օգտագործելու համար անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները»։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին