«Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության հերթական դասընթացը նվիրված էր աուդիտորական ապացույցներին
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներն այսօր ունկնդրեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության «Աուդիտի» երրորդ դասընթացը` նվիրված աուդիտորական ապացույցներին: Ընկերության աուդիտի բաժնի ավագ աուդիտոր Անուշ Պետրոսյանը անդրադառնալով աուդիտորական ապացույցներին` հանգամանորեն խոսեց աուդիտի նպատակների, ֆինանսական հաշվետվությունների և հաշիվների համապատասխան հավաստումների (ամբողջականություն,գոյություն, չափում, գնահատում, պարտականություններ և իրավունքներ, ներկայացում, նշանակալի հաշիվներ(CEAVOP)) մասին: Բանախոսը դասընթացի ընթացքում լսարանին բաժանեց թեմային առնչվող խնդիրներ, որոնք քննարկվեցին և գտան իրենց լուծումը:
«ՀՊՏՀ այցելություններից և ուսանողների հետ շփվումներից հասկացանք, որ մենք պետք է օգնենք ուսանողներին`հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերելու գործում»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար, ավագ մենեջեր Սոնա Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ ընկերության և ՀՊՏՀ –ի միջև շուտով կնքվի համագործակցության պայմանագիր:
Տեղեկացնենք` առաջիկայում կանցկացվի «Աուդիտ»-ի 4-րդ դասընթացը, որի մասին նախապես կհայտնենք:
Հիշեցնենք` աուդիտի առաջին դասընթացը նվիրված էր աուդիտի էությանը, երկրորդը` աուդիտի ռիսկերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին