Ներկայացվելու են համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման ընթացակարգերը
29.03.2012
Դիտումների քանակ՝ 894
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ֆինանսական հաշվառման ամբիոնն ապրիլի 3-ին, ժամը 14.00-ին ֆինանսական ֆակուլտետի 205 լսարանում հրավիրում է գիտական սեմինարի: Բանախոսն է ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս Վազգեն Թերզիբաշյանը, թեման` «Համախմբված ֆինանսական հաշվետվությունների կազմման ընթացակարգերը միջազգային ստանդարտների մեկնաբանմամբ»:
Ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ներկայացվելու է մասնագիտական կարևոր ոլորտ և հատկապես ուղղված է լինելու բարձր կուրսերի ուսանողներին, մագիստրանտներին, ասպիրանտներին ու դասախոսներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին