ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ընտրվեցին երկու ֆակուլտետների դեկանները
28.03.2012
Դիտումների քանակ՝ 878
Այսօր տեղի ունեցած ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում
ձայների մեծամասնությամբ ֆինանսական ֆակուլտետի դեկան ընտրվեց ՀՊՏՀ հանրային ֆինանսների ամբիոնի դոցենտ Սերգեյ Սուքիասյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան` կորպորատիվ ֆինանսների ամբիոնի դոցենտ Աշոտ Մաթևոսյանը:
Շնորհավորում ենք նորընտիր դեկաններին և մաղթում արդյունավետ աշխատանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին