Այսօր կմեկնարկի շախմատի անհատական առաջնությունը

Դիտումների քանակ՝ 832

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը տեղի է ունեցել ՀՈՒ (հանրապետական ուսանողական) 13-րդ մարզական խաղերի ծրագրով անցկացվող շախմատի տղաների և աղջիկների առաջնության վիճակահանությունը: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ շախմատի տղաների և աղջիկների հավաքականի մարզիչ, ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս Լյուդմիլա Հովհաննիսյանը, տղաների հավաքականի մրցաշարը բաղկացած է 13 տուրից (7+6) , աղջիկներինը` 7 տուրից (4+3), կտևի 2 օր և կանցկացվի արագ շախմատի կանոններով (յուրաքանչյուր խաղի տևողությունը` 10 րոպե, 5 վայրկյան): 
Այսօր ժամը 14.30-ին կմեկնարկի անհատական առաջնությունը, որին ՀՊՏՀ-ից մասնակցում է հինգ շախմատիստ:
Թիմային առաջնությունը կսկսվի վաղը, ժամը 14. 30-ին: ՀՊՏՀ տղաների շախմատի հավաքականի առաջին մրցակիցը կլինի կառավարման պետական ակադեմիայի թիմը, իսկ աղջիկներինը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շախմատիստները: 
Նշենք նաև, որ մեր տղաներն առաջին օրը կխաղան 7 տուր, իսկ աղջիկները` 4-ը: Մեր շախմատիստների հաջորդ հակառակորդները հայտնի կդառնան ըստ թիմերի գրանցած արդյունքների:
Հիշեցնենք` մրցաշարը կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը, ժամը 14.30-ին: 
Հաղթանակներ և գեղեցիկ շախմատային պարտիաներ ենք մաղթում թիմերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին