Հաստատվեցին ուսումնական պլանների և գիտելիքների գնահատման համակարգի գործոնների կշիռների փոփոխությունները
Այսօր տեղի ունեցած ՀՊՏՀ գիտխորհրդի նիստում հաստատվել են ուսումնական պլանի նորմատիվներում և գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի գործոնների կշիռներում կատարված փոփոխությունները: Այսպիսով` գիտական խորհրդի որոշմամբ`
- քննությամբ ավարտվող մոդուլների համար «ուսանողի անհատական աշխատանք» գործոնի կշիռն ավելացնել «ընթացիկ ակտիվություն» գործոնի կշռին`ընթացիկ ակտիվությունը` 30, միջանկյալ ստուգումը` 30, ամփոփիչ ստուգումը` 40,
- ստուգարքով ավարտվող մոդուլների համար սահմանել գործոնների հետևյալ կշիռները` ընթացիկ ակտիվություն` 70, ամփոփիչ ստուգում` 30,
- 8-րդ կիսամյակի քննությամբ ավարտվող մասնագիտացման մոդուլներից մեկը տեղափոխել 6-րդ կիսամյակ`ուսումնական փորձառության փոխարեն և դրա համար հատկացնել 4 կրեդիտ, իսկ մյուսն ավելացնել ընտրովի դասընթացներին,
- ավելացնել ընտրովի դասընթացներն այնպես, որ հնարավոր լինի բակալավրիական կրթության մակարդակում դրանցով կողմնորոշվել դեպի մագիստրոսական մասնագիտացումներ,
- ավելացնել պետական քննության կրեդիտը` 9-ը,
- ուսումնական և արտադրական փորձառությունները կազմակերպել 8-րդ կիսամյակում` փետրվարի 9-ից, 8 շաբաթ տևողությամբ,
- մագիստրատուրայում հանել պետական քննությունը,
- հեռակա ուսուցման համակարգում հանել «ընթացիկ ակտիվություն» գործոնը, գիտելիքների ստուգումները կազմակերպել բանավոր` գրավորի փոխարեն, գնահատումն իրականացնել 100 միավորային համակարգով,
- հեռակա ուսուցման համակարգի 4-րդ և 5-րդ կուրսերում հանել ստուգողական աշխատանքները.
Գիտական խորհուրդը հանձնարարեց ուսումնաօժանդակ օղակներին երկու շաբաթվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ուսումնական պլաններում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին