Անհատական աշխատանքների իրականացման և ընդունման ժամանակը որոշում է տվյալ առարկայի դասախոսը

Դիտումների քանակ՝ 2855

ՀՊՏՀ ուսումնառության գործընթացի անբաժանելի մասն է անհատական աշխատանքների կատարումը: Տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ-ի կողմից հրապարակված` «Ակադեմիականկրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգը և առաջադիմության բազմագործոնային գնահատումը» ուսումնամեթոդական ուղեցույցում նշված է, որ անհատական աշխատանքի իրականացման և ընդունման ժամանակը որոշում է տվյալ առարկայի դասախոսը (նվազագույնը` մեկ ամիս ժամանակ): 
Անհատական աշխատանքի պաշտպանությունից անմիջապես հետո դասախոսը հայտնում է գնահատականը, որը պետք գրանցվի ամփոփաթերթում մինչև ամփոփիչ քննաշրջանի մեկնարկը: 
ՀՊՏՀ ուսանողներին հորդորում ենք այսօրվանից ձեռնամուխ լինել անհատական աշխատանքների կատարմանը և դրանք ներկայացնել ժամանակին:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին