ՀՊՏՀ միջանկյալ քննությունների ժամանակացույցի ամբողջական և վերջնական պատկերը պարզ կլին մոտակա օրերին

Դիտումների քանակ՝ 769

Ինչպես  արդեն տեղեկացրել ենք` 2011-2012 թթ. բակալավրիատի 1-3-րդ կուրսերի երկրորդ կիսամյակի միջանկյալ քննաշրջանը կմեկնարկի ապրիլի 9-ին:

Այս օրերին ՀՊՏՀ քննաշրջանի կազմակերպական հարցերով զբաղվող համապատասխան օղակները, ֆակուլտետների դեկանատները զբաղվում են քննաշրջանի ժամանակացույցի ճշգրտման ու հստակեցման հարցերով:

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի տեղեկացմամբ` միջանկյալ քննությունների ժամանակացույցի ամբողջական և վերջնական պատկերը պարզ կլինի մոտակա օրերին:    

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին